3778 դիտում
19:36 08-06-2017
Երևանում անցկացվեց «Թումո ստուդիաներ» նախագծի մեկնարկային շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, Թումանյանի այգում տեղի ունեցավ «Թումո ստուդիաներ» նախագծի պրեզենտացիան։ Կենտրոնի գործընկերների և
աշխատակիցների ներկայությամբ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը և Ստուդիաներ ծրագրի ղեկավար Մարալ Մկրտիչեանը ներկայացրին ծրագիրը։
Թումո ստուդիաներ ծրագիրը աշխատելու է անալոգային դիզայնի ուղղությամբ։
Այն սովորեցնելու է ստեղծել կրելու, առօրյայում օգտագործելու և, ինչու ոչ, համտեսելու իրեր։ Դրա մասնակիցները՝ միջազգային մասնագետների հետ աշխատելով, ստեղծելու են արտադրանք, որը յուրահատուկ է ինչպես իրենց դիզայնով, այնպես էլ ֆունկցիոնալությամբ։
«Թումո ստուդիաների միջոցով մենք ցանկանում ենք սովորել՝ ինչպես մշակել հայկական դիզայնի ապագան։ Հայկական արհեստների ավանդույթը պետք է պահպանվի, բայց նաև հագեցած լինի ժամանակակից գաղափարներով և դիզայնով, մեկ քայլ առաջ գնալով և մրցակցային արտահանության հասնելով։ Մեր մշակութային ժառանգությունը պիտի նոր լիցքեր ստանա, և ճանաչելի լինի
աշխարհին որպես հայկական դիզայն», - նշեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը։
Նախագծի իրականացման համար կկառուցի 3000-4000 քմ տարածք զբաղեցնող կառույց Թումանյանի այգու՝ կամրջին կից գտնվող դատարկ հատվածում, առանց կանաչ տարածքները վնասելու։ Շինարարությունը պլանավորվում է սկսել մինչև այս տարվա վերջ և ավարտել 2019-ին։ Ստուդիաները կունենան աշխատանքային տարածքներ, արհեստանոցներ, խմբակային աշխատանքի համար նախատեսված սրահներ։ Սակայն մինչ այդ Թումո ստուդիաները արդեն սկսել են իրենց աշխատանքը, և Պուշկինի փողոցում գտնվող պատմամշակութային գեղեցիկ մի շենքում արդեն անցկացվել են աշխատարաններ նորաձևության, ոսկերչության, տպագրության, խոհարարության և այլ թեմաներով։
«Ծրագրի իրականացման համար Հայաստան կհրավիրենք թե՛ տեղացի, թե՛ միջազգային ամենահզոր մասնագետներին։ Արդեն իսկ անցկացրել ենք աշխատարաններ նորաձևության հանրահայտ դիզայներ Տիգրան Ավետիսյանի հետ, զարդեր ենք ստեղծել կորսիկացի Լաուրա Սանսոնետտիի հետ, այս օրերին մասնակիցները սովորում են Հայաստանի ամենահայտնի ասեղնագործ Թամարա Աթանասյանից։ Ծրագիրը հասանելի է 18-28 տարեկան բոլոր այն երիտասարդների համար, ովքեր հետաքրքված են դիզայնով և արհեստներով», - մանրամասնեց Թումո ստուդիաների ղեկավար Մարալ Մկրտիչեանը։
Թումո ստուդիաների աշխատարանների մասին հայտարարությունները տեղադրվում են Թումոյի սոցիալական ցանցերում՝ #TUMOstudios և #TUMOgoesAnalog հաշթագներով։
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Թումոյի հաղորդակցման ղեկավար Զառա Բուդաղյանին՝ 077 33 28 21 հեռախոսահամարով։
[b]Թումո հաղորդակցման թիմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
12:20 02-11-2019
Աննա Հակոբյանը «30 ամիս 30 գաղափար» բաց դռների օրվա շրջանակում այցելել է ԹՈՒՄՈ Ստուդիաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2463 դիտում
18:14 02-03-2021
Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
625 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ