1997 դիտում
20:55 06-06-2017
Վարչապետին է ներկայացվել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացն ավարտվել է, սկսվել են ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է մեծ հետաքրքրություն: Նշվել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի հաջողությամբ ընթանում են նաև ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարվա աշնանը:
Քննարկվել են նաև ծրագրի իրականացման հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի տարբեր ուղղություններով աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ: Կարեն Կարապետյանն ընդգծել է այս ծրագրի կարևորությունը՝ որպես Գյումրիում զբոսաշրջության խթանման գրավական, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքի տնտեսական առաջընթացին, այլ նաև մթնոլորտի փոփոխմանը:
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
20:52 03-03-2017
Կառավարությունում քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը
3058 դիտում
19:56 10-11-2017
Վարչապետի մոտ քննարկվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը
2689 դիտում
15:54 21-04-2017
Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին
Այս բաժնից
496 դիտում
22:50 08-05-2024
Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը
538 դիտում
22:37 08-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ
511 դիտում
22:23 08-05-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ