211652_close_icon
views-count31940 դիտում article-date 21:30 06-06-2017

Մոսկվայում գործարարին ողջ-ողջ թաղել են՝ խոշոր գումար տալուց հրաժարվելու համար

Մոսկվայում ողջ-ողջ թաղել են գործարարի՝ խոշոր գումար տալուց հրաժարվելու համար: Այդ մասին գրում է moslenta.ru-ն: Հիքմեթ Սալաևի գործընկերները նրանից պահանջել են 30 միլիոն ռուբլի: Գումարը տալուց հրաժարվելուց հետո նրան թաղել են գերեզմանոցներից մեկում և նրա մոտ թողել բջջային հեռախոս: Տղամարդը կարողացել է զանգահարել իր փոքր եղբայր Իսմաիլին, ով իր եղբորն առևանգողներին տվել է 1,2 միլիոն ռուբլի և իր BMW ավտոմեքենան: Դրանից հետո հանցագործները հայտնել են, թե որտեղ է թաղված իր եղբայրը: Տուժածը հոսպիտալացվել է կողերի կոտրվածքներով: Կայքը նշում է, որ իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել հաղորդագրությունը:

Նմանատիպ նյութեր