211652_close_icon
views-count3145 դիտում article-date 15:52 06-06-2017

Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Վահե Ստեփանյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Վահե Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար»։ [b]Վ. Ստեփանյանի կենսագրական տվյալները [/b] Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1971 թ., 5 դեկտեմբեր, ք. Երևան Կրթություն 1991-1996 թթ.- Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ Աշխատանքային գործունեություն 1989-1992թթ.- Հայկական ՍՍՀ գլխավոր հաշվիչ կենտրոն` տեխնիկական սպասարկման բաժնի տեխնիկ 1997թ.- ՀՀ վիճպետվարչություն` առևտրի սպասարկումների բաժնի II կարգի մասնագետ 1997-1998թթ.- «Հայգազարդ» պետական կոնցեռն` արտաքին կապերի վարչության իրավաբան 1998-2011թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի վարչության իրավախորհրդատու, վարչության պետ, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար, տնօրենների խորհրդի քարտուղար, գլխավոր տնօրենի օգնական, վարչության քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ 2011թ.- Երևանի քաղաքապետարան` աշխատակազմի քարտուղար 2011-2014թթ.- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար 2014-2016թթ. - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար 2016-2017 թթ. - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ 2017 թ. հունիսի 6-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Զինապարտ է: 2010թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր