2344 դիտում
09:45 06-06-2017
Ռուսաստանն քրեական գործունեությամբ չի զբաղվում․ Զատուլին․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ռուսաստանը չի կարող հետաքրքրված լինել տարածաշրջանում իր ազդեցությունը փոքրացնելու հարցում։ Դա բավականին տարօրինակ կլիներ ոչ միայն Ռուսաստանի, այլև ցանկացած ուրիշ պետության համար։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Ռուսաստանը պետք է աշխատի իր ազդեցությունը փոքրացնելու ուղղությամբ, ապա նրան խորհուրդ կտամ այցելել հոգեբույժի։
Ինչ վերաբերում է՝ մեծացնում է, թե չի մեծացնում շանսերը, ցավոք, առկա փաստերն այնպիսին են, որ Ադրբեջանն իսկապես կտրուկ ավելացրել է Ռուսաստանից զենքի ձեռքբերման ծավալները և շատ հնարավոր է, որ այդ պատճառով որոշակիորեն խախտվել էր բալանսը։
Այդ փաստի անուղղակի ընդունման մասին խոսում է Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումները Հայաստանին, ընդ որում՝ ուզում եմ նշել, որ դա կա՛մ անվճար է, կա՛մ վարկով։ Էլ չեմ խոսում ռազմաքաղաքական այն երաշխիքի մասին, որը կապված է միասնական զորամիավորման ստեղծման պայմանագրի կնքման և համանման որոշումների հետ, որոնք նոր գումարման Պետդուման արդեն հասցրել է վավերացնել։ Եթե մենք զենք վաճառեինք միայն Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ չվաճառեինք կամ չտայինք, դրանով իսկ կխախտեինք բալանսը։
Բայց խնդիրն այն է, որ այդ բալանսը պահպանվի։ Ներկայիս աշխարհում շատ դժվար է իրականում խոչընդոտել կամ արգելել սպառազինությունների մատակարարումները, իսկ բալանսի պահպանումը մեր ձեռքերում է և մենք այն օգտագործում ենք»,- «168 ժամ» թերթին ասել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի դիտարկումը, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կասկած է առաջացնում՝ արդյոք ՌԴ-ն ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելո՞ւ, թե՞ հակամարտությունը կարգավորելու հարցում։
Ըստ նրա՝ դա բոլորովին աղերս չունի քրեական բիզնեսի հետ, ինչպես նշում են ռուս որոշ քաղաքագետներ. «Այդ «որոշ քաղաքագետները» որևէ կերպ չեն մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին և ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց խոսքերի համար։ Իրենց հայտնած տեսակետը ոչ այլ ինչ է, քան հերթական հռետորաբանություն։ Զենքի վաճառքն իրականացվում է պետական պայմանագրերի հիման վրա։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն աշխարհում ճանաչված պետություններ են, և այդ տեսակետից ոչ մի քրեական գործունեությամբ, ինչպես այդ անանուն աղբյուրներն են բնորոշում, Ռուսաստանի Դաշնությունը չի զբաղվում և չի խախտում միջազգային իարվունքի ոչ մի նորմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2967 դիտում
10:08 07-07-2016
Ադրբեջանում հույսեր են կապում Հայաստանում առկա տաք տրամադրությունների հետ. Կոնստանտին Զատուլին. «168 ժամ»
2668 դիտում
13:48 11-03-2017
Reuters. Թրամփը չի իմացել, որ իր նախկին խորհրդական Ֆլիննը զբաղվում է լոբբիստական գործունեությամբ՝ ի շահ Թուրքիայի
18665 դիտում
10:13 05-07-2018
ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը զբաղվում է բուռն գործունեությամբ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
694 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
583 դիտում
08:58 24-04-2024
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»