44761 դիտում
12:44 25-04-2017
Խոշոր չափի գողության դեպք Երևանում. կոտրել են «Յուքոմ» ՍՊԸ-ի ապակյա դուռը և հափշտակել չհրկիզվող պահարանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք ժամը 22։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի փողոցի թիվ 8/1 շենքում գործող «Յուքոմ» ընկերության գրասենյակի ապակյա դուռը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պահարանում եղել է մոտ 990.000 դրամ, իսկ այդ մասին ոստիկանություն հայտարարություն է տվել «Յուքոմ» ՍՊԸ-ի վաճառքի սրահի մենեջեր, Երևանի բնակիչ, 39-ամյա Գրիգոր Ինեջյանը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: