211652_close_icon
views-count3124 դիտում article-date 15:28 05-06-2017

Վիգեն Սարգսյանը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը ներկայացրել է ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 5-ին հանդիպել եւ վերոնշյալ ծրագրերը ներկայացրել է ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչներին: Վիգեն Սարգսյանը կարեւորել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի մանրամասն քննարկումը՝ մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը: Պարոն Սարգսյանն անդրադարձել է երկու նախագծերով նախատեսվող քայլերին: Մասնավորապես՝ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումն ապագա սպայական ծառայության հետ կապելն է: Պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ նախագծերի վերաբերյալ պատգամավորների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Նմանատիպ նյութեր