Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների քննարկումը. ՈՒՂԻՂ
News.am-ը գրում է. Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հունիսի 8-ին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկում է տեղի ունենում։
Քննարկման համակարգողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի չի ունենալու։ Հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ 19։30-ին։