211652_close_icon
views-count48478 դիտում article-date 21:23 04-06-2017

Սեւանա լճում հայտնաբերվել է կորած ձկնորսներից երկրորդի դին. ՖՈՏՈՌՊԵՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեւանա լճում այսօր՝ հունիսի 4-ին, հայտնաբերել են հունիսի 2-ի երեկոյան ջրահեղձ եղած Սուրիկ Ա.-ի դին: Նրա դին հայտնաբերել են Սևանի ջրասուզակները ձկնորսների հետ` Փամբակ գյուղի մոտակայքում: Նշենք, որ հուլիսի 3-ին հայտնաբերել էին Սուրիկ Ա.-ի հետ Սեւանա լճում կորած 62-ամյա Կոլյա Սիմոնյանի դին: Նրանք զբաղվում էին խեցգետնի որսով: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ս.Ա.-ն եւ Կ. Ս.-ն ձկնորսական նավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել: Հունիսի 3-ին առավոտյան ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին: Տեղում աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալի և հատկաս կարևորագույն գործերով ավագ քննիչի ու Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Իրավիճակի մասին տեղում հեռախոսով Է. Գալստյանը տեղեկություններ էր հայտնում Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանին և Գեղարքունիքի մարզետ Կարեն Բոթոյանին։ Վերջինիս հանձնարարությամբ ժամանել են նաև մարզպետարանի աշխատակիցները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր