Մեքսիկայում օվկիանոսից դուրս է բերվել 1.2 տոննա քաշով կոկաինի բեռ
Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ, ջրից դուրս են բերվել ավելի քան 1.2 տոննա ընդհանուր քաշով կոկաինի անջրանցիկ փաթեթներ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ օվկիանոսում՝ Ակապուլկո նավահանգստի մոտ, հայտնաբերվել է 32 փաթեթ։ Թե ինչպես են թմրավաճառականները ծրագրել բեռի հետագա ուղարկումը, և թե ով պետք է ընդուներ կոկաինի խմբաքանակը, չի հաղորդվում։