Քաբուլում հուղարկավորության ժամանակ եռակի պայթյուն է որոտացել. կա 20 զոհ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հուղարկավորության արարողության ժամանակ իրար հետևից երեք պայթյուն է որոտացել: Այդ մասին հաղորդում է DW.com-ը:
Աֆղանական հեռուստատեսության տվյալներով` պայթյունների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 35-ը վիրավորվել են:
Պայթյունները որոտացել են Խայիր-Խանա շրջանի գերեզմանատան մոտ` հայտնի քաղաքական գործիչ Մուհամադ Ալամ Իզիդյարի որդու հուղարկավորության ժամանակ:
«Թալիբան» շարժումը թվիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել, որ չի ստանձնում պայթյունների պատասխանատվությունը: Երկրի իշխանությունների հաղորդմամբ` պայթյուններն իրականացրել են մահապարտ- ահաբեկիչները:
Աֆղան պատգամավորի որդուն սպանել էին նախօրեին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ: