Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 63.8 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ
Մայիսի 29-ից հունիսի 2-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 66,697,331 դոլար 481.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,384,484 ԱՄՆ դոլար 482.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,340,963 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,269,836 EUR 536,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,163,039 եվրո 540,64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,061,685,632 ՌԴ ռուբլի 8,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 495,222,686 ՌԴ ռուբլի 8,55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 63.8 մլն ԱՄՆ դոլար: