211652_close_icon
views-count2605 դիտում article-date 12:31 03-06-2017

Արցախում ավարտվել է 5-օրյա մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 29-ից հունիսի 2-ը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության 2017թ. պատրաստության պլանի համաձայն, հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի և ենթակա զորամասերի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հունիսի 2-ին տեղի ունեցած մարտական հրաձգության փուլը, որին հետևել է նաև Արցախաի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, նպատակ ուներ ստուգելու անձնակազմի գործողությունները մարտի ժամանակ, նրանց նախապատրաստումը թշնամու զինված խմբավորումները ջախջախելու համար: Զորամասին օգնության հասած միավորման հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությկան շրջանակում թշնամու կրակակետերի խոցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, ստորաբաժանումները պաշտպանությունից անցել են հակագրոհի և վերականգնել առաջնագիծը: Միաժամանակ հակառակորդի հետագա առաջխաղացումը կասեցնելու և մտադրությունները ձախողելու նպատակով մարտի մեջ են մտցվել զրահատանկային ուժերը և գրագետ գործողությունների շնորհիվ պայմանական մարտադաշտում պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրը: Զորավարժությունների ավարտին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ միավորման հրամանատարության կողմից արժանացել են շնորհակալագրերի, կրծքանշանների ու թանկարժեք նվերների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր