211652_close_icon
views-count6045 դիտում article-date 14:39 05-04-2014

Մարտական հրաձգությամբ ուղեկցվող գնդային մարտավարական զորավարժություն՝ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հետ

Ապրիլի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ ուղեկցվող գնդային մարտավարական զորավարժություն: Պայմանական մարտադաշտում տեղի ունեցող գործողություններին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, պաշտպանության բանակի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները: Չորս փուլով անցկացված գնդային մարտավարական զորավարժության ողջ ընթացքում, սկսած ռազմերթից, մինչև կենտրոնացումը հավաքման շրջանում, անցումը պետական սահմանի պահպանության, պաշտպանական մարտի նախապատրաստումը, իսկ վերջում արդեն հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում պաշտպանական մարտի վարումն ու անցումը հակագրոհի, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստականություն՝ հաջողությամբ կատարելով իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր