Հնարավոր է ներքաղաքական լարում տեղի ունենա, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««ժամանակ»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ էդգար Վարդանյանը:
[b]-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա իրավիճակը: Հերթական ընտրություններ կլինեն հինգ տարի հետո, բայց արդյո՞ք այս տարիների ընթացքում հասարակությունը կհամակերպվի, և արտաընտրական զարգացումներ, ֆորս-մաժորներ չե՞ն լինի:[/b]
-Անկայուն քաղաքական և տնտեսական համակարգ ունեցող երկրներում ֆորս-մաժորներ լինելու հավանականությունը միշտ էլ մեծ է: Հայաստանն այդպիսի երկիր է, և այստեղ կա մեծ անջրպետ՝ հռչակված գաղափարների և իրականության միջև: Կա նաև հանրության մի զգալի հատված, որ այս ամենը չի ընդունում և անընդհատ վիճարկում է առկա խաղի կանոնները: Նաև մենք տեսնում ենք, որ իշխանության ներսում անընդհատ տեղի են ունենում գործընթացներ՝ իշխանության վերարտադրության, իշխանության ամրապնդման ուղղությամբ: Այդ գործընթացները շատ դեպքերում բավականին կոնֆլիկտային են, շատ հաճախ էլիտայի տարբեր ներկայացուցիչներ բախվում են իրար, և որոշակի օպերացիաների արդյունքում է հնարավոր լինում որոշակիորեն կայունացնել իրավիճակը:
Հասկանալի է, որ ֆորս-մաժորների համար տարբեր գործոններ են հարկավոր, դրանք անկանխատեսելի են, և հենց դրա համար են կոչվում ֆորս-մաժորներ: Թե ինչ զարգացումներ կարող են լինել՝ մենք հիմա կարող ենք միայն մոտավոր սցենարներ ընդգծել: Նախ հնարավոր է ներքաղաքական լարում տեղի ունենա այն ժամանակ, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Չնայած այն փաստին, որ ընտրական ցիկլ չկա, փոխվելու է երկրի ղեկավարը: Ինչո՞ւ եմ ասում, որ լարումներ են հնարավոր, որովհետև նախ և առաջ մինչ այժմ հայտարարված չէ, թե ով է լինելու վարչապետ, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու ներկայիս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]