«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Մանիլայի հյուրանոցում իրականացված հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Resorts World Manila հյուրանոցի մոտ իրականացված հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին գրում է Газета-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր` անհայտ անձը հյուրանոցի խաղատանը կրակ էր բացել, ինչի հետևանքով 34 մարդ էր մահացել: Ոստիկանության տեղեկություններով` տղամարդը ցանկացել էր գումար հափշտակել, որից հետո ինքնասպան էր եղել: