Ռուսաստանում ապրում է 2,5 մլն հայ՝ ավելի շատ, քան Հայաստանում. Վարդան Տողանյան
Ռուսաստանի Դաշնությունում ապրում է մոտ 2,5 մլն հայ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Այս մասին հայտնում է [url=https://rusarminfo.ru/2017/06/01/v-rossii-prozhivayut-okolo-25-millionov-armyan-posol/]rusarminfo.ru[/url]-ն։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 2,5 մլն հայ, այդ թվում և ՌԴ քաղաքացիներ՝ ավելի շատ, քան Հայաստանում»,- ասել է դիվանագետը: Միաժամանակ Տողանյանը նշել է, որ հայերը Ռուսաստան են գալիս ոչ միայն հայրենիքից, այլև Կենտրոնական Ասիայի երկրներից:
«Շատերը վերադարձել են ՌԴ Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից և Վրաստանից»,- թվարկել է Հայաստանի դեսպանը: