211652_close_icon
views-count2701 դիտում article-date 16:55 02-06-2017

Իսրայելից Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Եռօրյա ճանաչողական այցով Հայաստան են ժամանել 17 զբոսաշրջային օպերատորներ Իսրայելից: Հունիսի 2-ին վերջիններս հանդիպել են հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը բացման խոսքում նշել է. «Կարևում ենք Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Գտնում ենք, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը բացի տնտեսական նշանակությունից ունի նաև երկու ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և զարգացման նշանակություն»: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Հայաստանի և Իսրայելի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերը փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով՝ հետագայում համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով: 17 զբոսաշրջային օպերատորների այցը Հայաստան կազմակերպվել է Արմենիա ավաիընկերության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր