211652_close_icon
views-count9792 դիտում article-date 23:11 01-06-2017

Ստեփանակերտի և Բերձորի երեխաները հանդես են եկել համատեղ համերգով. այս տարի համերգին մասնակցել է 120 երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառմանը Ստեփանակերտի բոլոր դպրոցների նախադպրոցական խմբերի, մայրաքաղաքի N 4 և Բերձորի մանկապարտեզների սաները հանդես են եկել հայրենասիրական երգերով, ազգագրական և արտասահմանյան պարերով, ասմունքով: [url=http://artsakhpress.am/arm/news/67358/stepanakerti---ev----berdzori---erekhanery---handes--en--ekel--hamatex--hamergov---lusankarner.html]«Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախադպրոցական և արտադպրոցական բաժնի վարիչ Աննա Այվազյանը նշել է, որ ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպում են նման միջոցառում.այս տարի համերգին մասնակցում է 120 երեխա: «Տոնի առթիվ շնորհավորելով մեր երեխաներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին՝ ես լիահույս եմ, որ ամենքիս տքնաջան աշխատանքով կարող ենք և պարտավոր ենք երջանիկ դարձնել մեր մանուկներին, նրանց, ովքեր կերտելու են մեր վաղվա օրը»,-մասնավորապես ասել է Ա. Այվազյանը և տեղեկացրել, որ շրջաններում նույնպես կազմակերպվել են նման միջոցառումներ: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ծնողներ, երեխաներ և այլք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր