211652_close_icon
views-count6307 դիտում article-date 17:42 01-06-2017

Մեկնարկել է Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնապատումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 1-ին մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի աշխատանքները: Իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը գործարկել է բետոն փռիչ մեքենան՝ սկիզբ դնելով 2017թ.-ին բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացվում է վերահսկող ընկերության՝ «Սաֆեժ»-ի մասնագետների կողմից: Վերանորոգումից հետո Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարքով, իսկ շուրջ 15 կմ երկարությամբ հատված, շրջանցելով գործող ճանապարհը, կունենա նոր ծրագիծ: Կապալառու կազմակերպությունը ճանապարհի այլ հատվածներում շարունակում է ճանապարհի հողային պաստառի լայնացման, ժայռային գրունտի պայթեցման, ինչպես նաև ջրթող կառույցների և ուղեանցերի շինարարական աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև շրջանցիկ հատվածների շինարարական աշխատանքները: Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած 180 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցների հաշվին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր