211652_close_icon
views-count2601 դիտում article-date 16:17 01-06-2017

«Անակնկալների ճամփուղի». Հյուսիսային պողոտայում տեղի ունեցան ներկայացումներ, համերգներ և ֆլեշ-մոբեր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսմեկյան միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի ժամանցի հիմնական վայրերից մեկը դարձած Հյուսիսային պողոտայում ևս տիրում է ուրախ և տոնական մթնոլորտ՝ լեցուն երեխաների աշխույժ եռուզեռով: Երևանի քաղաքապետարանի կողմից, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, այստեղ կազմակերպված «Անակնկալների ճամփուղի» տոնական ծրագրի շրջանակում երեխաներին տրամադրվում են դիմակներ, սովորեցնում պարել, նկարել, բացի այդ փոքրիկների դեմքերն են նաև նկարազարդվում վառ գույներով: Պողոտան ողջ երկայնքով վերածվել է յուրօրինակ բեմահարթակների, ուր կարելի է տեսնել ներկայացումներ, համերգներ և ֆլեշ-մոբեր: Երեխաների բարձր տրամադրությունը փոխանցվել է նաև ծնողներին, ովքեր խոստովանեցին, որ տիրող ուրախ և անկաշկանդ մթնոլորտն իրենց ևս տեղափոխել է երջանիկ մանկություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր