211652_close_icon
views-count2616 դիտում article-date 16:43 01-06-2017

Քաթարի քաղաքացիները հունիսի 10-ից Հայաստան կգան առանց վիզայի. Շավարշ Քոչարյան

Այսօր Կառավարության նիստին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Քաթարի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստան առանց մուտքի վիզայի մուտք գործելու վերաբերյալ նախագիծը: «Որոշման ընդունումը կնպաստի զբոսաշրջության խթանմանը, և հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,- ասաց Քոչարյանը և նշեց, որ Քաթարի քաղաքացիների համար հունիսի 10-ից կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընդհանրապես զբոսաշրջության կոմիտեից ցանկ ունե՞նք, թե իրենց պատկերացմամբ, որ երկրների հետ է վիզաների արտոնյալ ռեժմիմը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի: Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ հիմա քննարկվում է ևս մի շարք երկրների հետ ազատականացման խնդիրը:

Նմանատիպ նյութեր