211652_close_icon
views-count2641 դիտում article-date 13:50 01-06-2017

Վարչապետը հանձնարարեց գույքագրել զուգարաններն ու աղբամանները

Համապետական շաբաթօրյակից պարզվեց, որ նախնական տվյալներով 750 տնտեսվարող սուբյեկտներ չունեն աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրեր և չի բացառվում, որ լրացուցիչ ուսումնասիրություններից կարող են այդպիսի այլ տնտեսվարողներ ևս հայտնաբերվել: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել մայիսի 27-ին տեղի ունեցած շաբաթօրյակի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Վարչապետը հանձնարարեց նաև գույքագրել զբոսաշրջային վայրերում աղբամանները, զուգարանները, գազալցակայանները: Ըստ այդմ` անհրաժեշտության դեպքում պետք է ապահովել դրանց հասանելիությունը քաղաքացիների համար՝ ըստ հաստատված նորմատիվ պահանջների։

Նմանատիպ նյութեր