Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։ Իսկ Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Այսօր մայրաքաղաք Երևանում կանցկացվեն հետևյալ միջոցառումները.
[b]Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան
[/b]11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր
11:00-12:00՝ կավճանկարչություն
16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:
[b]Երևանի կենդանաբանական այգի
[/b]12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում
13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:
[b]Մանկական զբոսայգի
[/b]10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես
12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ:
[b]«Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
[/b]
10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում
11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն
19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր
22:00՝ հրավառություն:
[b]Հյուսիսային պողոտա
[/b]11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի»
«Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր:
[b]Կարապի լիճ
[/b]20:30-23:00 մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում:
Նշենք, որ հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: