1419 դիտում
09:16 01-06-2015
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է երեխաների պաշտպանության տոնը: Այն ամենահին տոներից մեկն է, որն ընդունվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնգրեսի ժամանակ:
Իրականում հայտնի չէ, թե ինչու է տոնը նշվում հենց հունիսի1-ին: Վարկածներից մեկի համաձայն՝ 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին հավաքել է չինացի որբ երեխաների մի խմբի և կազմակերպել նրանց համար Դուան-ու-ցզե տոնը (Վիշապ-մակույկների փառատոն): Երջանիկ պատահականությամբ դա համընկել է երեխաներին նվիրված կոնֆերանսի հետ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1949 թ-ին, Փարիզում տեղի ունեցավ կանանց կոնգրես, որի ժամանակ կանայք երդվեցին պայքարել խաղաղության համար՝ որպես երեխաների երջանկության միակ գրավական: Իսկ 1950 թ-ի հունիսի 1-ին առաջին անգամ նշվեց Երեխաների պաշտպանության օրը:
Տոնն ունի իր դրոշը: Կանաչ ֆոնին, որը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն և պտղաբերություն, Երկիր մոլորակն է՝ շրջապատված կարմիր, դեղին, երկնագույն, սպիտակ և սև մարդուկներով: Նրանք խորհրդանշում են բազմազանություն և համբերատարություն: Կենտրոնում տեղակայված Երկիր մոլորակը բոլորի ընդհանուր տունն է:
Նմանատիպ նյութեր
12048 դիտում
11:13 01-06-2018
Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
2519 դիտում
11:00 01-06-2019
Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
1622 դիտում
09:29 01-06-2020
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Այս բաժնից
961 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
970 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
961 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել