Պորտուգալացի քանդակագործ Էմանուել Սանտուշը, որը Կրիշտիանու Ռոնալդուի արձանի հեղինակն է, այս անգամ նույն ոճով քանդակել է «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի կիսանդրին:
Կիսանդրին պատվիրել է Paddy Power բուքմեյքերական գրասենյակը, այն բանից հետո, երբ Ռոնալդուի արձանը ինտերնետում բավական հանրաճանաչ դարձավ:
Նշվում է, որ Բեյլի արձանը ստեղծելու համար 264 ժամ է ծախսվել, այն կշռում է 40 կիլոգրամ և գնահատվում 25 հազար ֆունտ: