Բեյլի գործակալ. Ի տարբերություն Ռոնալդուի, Գարեթը ցանկություն չունի ներքնաշորի վաճառող լինել
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը մեկնաբանել է այն լուրերը, թե Բեյլը ակումբում վատ հարաբերություններ ունի Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Նրանք միասին չեն ընթրում, բայց դա նորմալ է: Նրանց միջև ոչ մի հակակրանք չկա: Գարեթը հանգիստ տղա է: Նա Ռոնալդուի ճիշտ հակապատկերն է:
Սակայն ես կարծում եմ, որ Գարեթը Կրիշտիանուից սովորելու բան ունի: Միգուցե, այն, թե ինչպես համագործակցել թիմակիցների հետ:
Գարեթը լավ աջակցություն ունի և նրա նպատակն է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Բայց դժվար թե նա ցանկանում է դառնալ աշխարհում լավագույն մոդելը կամ լավագույն ներքնաշոր վաճառողը: Դա իր գործը չէ», ասել է Բարնետը: