211652_close_icon
views-count2842 դիտում article-date 19:12 31-05-2017

Վարչական դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի հայցը

ՀՀ Վարչական դատարանն այսօր՝ մայիսի 31-ին, մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցը: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զ. Փոստանջյանը դատարանի այս որոշումը համարեց ապօրինի, նա նշեց, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, այդ թվում նաև միջազգային ատյաններում: Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր համարել ՀՀ ԿԸՀ-ի Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 21.05.2017 թվականի թիվ 271-Ա և Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 21.05.2017 թվականի 272-Ա որոշումները և, որպես անվավերության հետևանք, կիրառել Երևանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը:

Նմանատիպ նյութեր