Ռուսաստանի կառավարությունը կփոխհատուցի աղետից տուժածներին
                        Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ աղետից մահացածների ընտանիքները 1մլն ռուբլի փոխհատուցում կստանան, իսկ տուժածները` 500 հազար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի տարբեր շրջաններում ամպրոպ է որոտացել, որին ուղեկցել են հորդառատ անձրևն ու փոթորիկը։
 Ուժգին քամին տապալել է բազմաթիվ հաստաբուն ծառեր, քշել շենքերի տանիքներ, ավերել շինություններ, որի հետևանքով  34 մարդ վիրավորվել էր, 14` մահացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

