Սիրիահայ 302 ուսանողների վարձը կփոխհատուցի ՀՀ կառավարությունը
                        Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 20 մլն ՀՀ դրամ հատկացնել սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով: 
Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ: 
Մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Գալուստ Գյուլբենկյանի» հատկացած միջոցներով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

