Կոպենհագենում անհայտ անձինք ներկել են ջրահարսի արձանը
Երեքշաբթի գիշերն անհայտ անձինք Դանիայի մայրաքաղաք Կոկենհագենում կարմիրով են ներկել Ջրահարսի հայտնի արձանը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Արձանի առջև եղել է նաև Դանիայի և Ֆարերյան կղզիներում կետերի պաշտպանության մասին գրառում:
Հայտնի է, որ կասկածյալներ դեռ չկան, իսկ պատասխանատվությունն իր վրա դեռ ոչ-ոք չի վերցրել: