Անհայտ անձինք հերթական անգամ վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը
                        Անհայտ անձինք վնասել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձանը, որը սեպտեմբերին էր տեղադրվել Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին: Արդյունքում արձանը զրկվել է վերին հատվածից:
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ վնասում են Նիկոլ Փաշինյանի արձանը: 
Նշենք, որ արձանը խորհրդանշում է Փաշինյանի սկսած քայլարշավը, որից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն: Առ այսօր էլ անհայտ է արձանի հեղինակը:
                                            
                    
                                            
                        
            

