ՀՀ կենտրոնական բանկը երկու հուշադրամ է թողարկել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է երկու հուշադրամ։
1. Բարսելոնայի լաբիրինթոսը
Դիմերես՝ Բարսելոնայի լաբիրինթոսը և Էրոսի արձանը: Դարձերես՝ Բարսելոնայի լաբիրինթոսի գծապատկերը՝ ջրավազանը սկզբնամասոում և հրապարակը կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:
[img]http://shamshyan.com/ups/images/0567869001496132930832649.jpg[/img]
Անվանական արժեքը՝ 5000 դրամ, մետաղը/հարգը արծաթ՝ 925, քաշը՝ 62,2 գ, տրամագիծը՝ անհատական, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ հարթ, քանակը՝ մինչև 1500 հատ։
Էսքիզների հեղինակը Գիեդրյուս Պաուլաուսկիսն է: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
2. Մազոնեի լաբիրինթոսը
Դիմերես՝ Մազոնեի լաբիրինթոսը և բրգաձև մատուռը՝ կենտրոնում:
Դարձերես՝ Մազոնեի լաբիրինթոսի գծապատկերը՝ պարսպված հարթակը կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:
[img]http://shamshyan.com/ups/images/0359733001496133047182198.jpg[/img]
Անվանական արժեքը՝ 5000 դրամ, մետաղը/հարգը, արծաթ՝ 925, քաշը՝ 62,2 գ, տրամագիծը անհատական, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ հարթ, քանակը՝ մինչև 1500 հատ։ Էսքիզների հեղինակը Գիեդրյուս Պաուլաուսկիսն է: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: