211652_close_icon
views-count2273 դիտում article-date 16:03 30-03-2015

Կենտրոնական բանկը նոր հուշադրամ է թողարկել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սրբալույս Մյուռոնի կաթսան: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով մակագրված են «ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԿԱԹՍԱ», «CAULDRON FOR HOLY CHRISM», թողարկման տարեթիվը` «2014, ՌՆԿԳ» և նախշ: Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը՝1000 դրամ Մետաղը և հարգը՝ արծաթ 9250 Քաշը՝ 25,0 գ Չափը՝ 27,0 x 47,0 մմ Որակը՝ պրուֆ Դրամաշուրթը՝ ատամնավոր Տպաքանակը՝ մինչև 2500 հատ Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր