Տարոն Մարգարյանն ընտրություններում իր օգտին աշխատածների համար քեֆեր է կազմակերպում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր օգտին աշխատած բոլոր ակտիվիստների համար քեֆեր է կազմակերպում:
Մեզ հայտնի է դարձել, որ մայիսի 30-ին Շենգավիթի ակտիվը (որտեղ, ի դեպ, Տարոն Մարգարյանն ամենաշատ ձայնն է ստացել) հավաքվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում:
Առաջիկայում Երևանի բոլոր վարչական շրջանների ՀՀԿ ակտիվիստներն էլ այսպիսի քեֆերի հնարավորություն կստանան՝ որպես լավ աշխատանքի պարգևատրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]