Ավտովթար Երևանում. «Նացիոնալ» հյուրանոցի հարևանությամբ բախվել են երկու Mercedes-ներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Նացիոնալ» հյուրանոցի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 02 MM 222 համարանիշի և Mercedes մակնիշի 02 NO 088 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի