«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորի լիազորություն դադարեցվել է. NEWS.am
«Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են՝ իրենց դիմումների համաձայն։
Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ին հայտնեց Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/392612.html]այստեղ[/url]