13825 դիտում
15:08 26-11-2018
Եկեք մենք էլ կատարենք մեր քայլը՝ սատարելով հեղափոխությանը ընտրելով «Իմ քայլը» դաշինքից 3-րդ համարին՝ Վարդենիսից առաջադրված պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանին
Հարգելի Վարդենիսցիներ և հարազատներ, ինչպես գիտեք այսօրվանից մենարկում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության ինստիտուցիոնալ և տրամաբանական շարունակությունը և ավարտը պետք է ազդարարի։
Անկեղծորեն ասեմ, որ այս ընտրությունը խիստ կարևոր է հասարակության համար, քանզի ի վերջո մենք կունենանք լեգիտիմ ու բացարձակ ժողովրդի վստահության քվեով ընտրված Ազգային Ժողով։
Հարգելի Վարդենիսցիներ տեղեկացնում եմ նաև, որ ԱԺ ընտրություններին ես և «ՎԱՐԴԵՆԻՍ» հայրենակցական միությունը, ամբողջ թիմով, սատարելու ենք «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Թագուհի Թովմասյանին, քանզի Թագուհին ունի բազմամյա լրագրողական աշխատանքային մեծ փորձ, տեղյակ է մեր երկրի ու մեր հարազատ մարզի բոլոր խնդիրներից, միշտ բարձրաձայնել է կարևորագույն և հրատապ խնդիրների մասին և ունի հաստատակամություն։
Թագուհի Թովմասյանը «Իմ Քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 68-րդ համարն է և Վարդենիսում ու ամբողջ Գեղարքունիքի մարզում նաև վարկանիշային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է։
Ուստի եկեք մենք էլ կատարենք մեր քայլը՝ սատարելով հեղափոխությանը ընտրելով «Իմ քայլը» դաշինքից 3-րդ համարին՝ Վարդենիսից առաջադրված պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանին։
Նմանատիպ նյութեր
19004 դիտում
11:02 07-12-2018
Ինչպես ընդունեցին Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանին Վարդենիսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»