211652_close_icon
views-count1024 դիտում article-date 15:58 29-05-2017

Հայաստանը սփյուռքին ուղղություն պետք է տա. կարևոր է, որ երկրները ճանաչեն Արցախի Հանրապետությունը. Սերխիո Նահապետյան

Հայաստանի կառավարությունը պետք է ուղղություն տա մեզ: Մեր երազանքն է տեսնել ամբողջական Հայաստան. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արգենտինայից ժամանած Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը, նշելով, որ Արցախի հիմնախնդրի լուծման համար սփյուռքը պետք է աշխատի Հայաստանի դեսպանների հետ: «Կարևոր է, որ երկրները ճանաչեն, որ Արցախի Հանրապետություն կա: Շատ երկրներում, մինչև Հայոց ցեղասպանությունն ընդունեցին, 60-80 տարի անցավ»,- համեմատական անցկացրեց նա՝ նշելով, որ Արցախի ճանաչման գործընթացը, հնարավոր է՝ երկար տևի: Ռամկավար գործիչը պատմեց, որ Արգենտինայում թուրքական և ադրբեջանական լոբինգը շատ է փոխվել: «Միլիոններ են ծախսվում Արգենտինայում, երեք ամիսը մեկ պատգամավորներ են տանում Ադրբեջան, համոզում են, որ իրենց հողերը գրավել են, ինչու ոչ՝ գրպանները լցրած հետ են բերում»,- ասաց նա՝ նկատելով, որ այն երկրներում, որտեղ հայկական համայնքն ուժեղ է, ադրբեջանցիներն ու թուրքերն ավելի շատ են աշխատում:

Նմանատիպ նյութեր