211652_close_icon

Երևանում ու մի քանի մարզերում լույս չի լինի

views-count6837 դիտում article-date 09:09 29-05-2017
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` [b]Երևան քաղաքի՝ [/b]10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 40, 40Բ, 44, 46 շենքերը, Գոգոլի փ. 7/1-84 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, Բաշինջաղյան, Հակոբյանց փողոցները, Դավիթաշեն 1, 8 փողոցները, Նորագավիթ 1, 9 փողոցները, Նորագավիթ 1-ին փողոցը; 2-րդ նրբանցքը; 9-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքները, [b]Արարատի մարզի՝ [/b]10։00-14։00 Այգավան գյուղը մասնակի, 10։00-16։00 Լուսառատ գյուղը մասնակի, 10։30-16։00 Բուրաստան գյուղը մասնակի, [b]Վայոց Ձորի մարզի՝ [/b]10:00-16:00 Գոմք գյուղը մասնակի, 11:00-16:00 Մալիշկա գյուղը մասնակի, [b]Գեղարքունիքի մարզի՝ [/b]11։00-16։00 Դդմաշեն և Զովաբեր գյուղերը, Զովաբերի «Անանուխ» ՍՊ ընկերությունը, «Ղ-Տելեկոմ» և «Յուքոմ» բջջային կայանները, [b]Լոռու մարզի՝ [/b]12։00-14։00 Մեծավան և Միխայիլովկա գյուղերը, [b]Տավուշի մարզի՝ [/b]11։00-14։00 Հովք գյուղը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր