211652_close_icon
views-count7669 դիտում article-date 23:49 28-05-2017

Մարոկկոյի իշխանությունները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող 20 մարդ են ձերբակալել

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են 20 մարդու, ովքեր մեղադրվում են հասարակական կարգի խախտման և ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Հետաքննության առաջին արդյունքները ցույց են տվել, որ հանցագործությանը մասնակից անձինք արտասահման գումարային փոխանցումներից եկամուտ են ստացել ու իրականացրել են գործողություններ, որոնք սպառնացել են թագավորության ամբողջականությանը, դրա ինստիտուտներին ու պետական խորհրդանիշներին»,- ասվում է Մորակկոյի գլխավոր դատախազության հայտարարության մեջ: Reuters գործակալության տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ալ-Խոսեյմա քաղաքում բախումների արդյունքում: Քաղաքում իրադրությունը շարունակում է անհանգիստ մնալ դեռևս 2016 թվականի հոկտեմբերից, երբ տեղացի ձկնորսին սպանել էին աղբատար մեքենայում, որտեղից նա փորձել էր դուրս բերել ոստիկանության կողմից բռնագրավված ձուկը: Ձկնորսի մահը պատճառ էր դարձել բողոքի մեծ ալիքի՝ ընդդեմ կաշառակերության ու անարդարության:

Նմանատիպ նյութեր