412 տոննա աղբ է հավաքվել այսօր Երևանում կազմակերպված շաբաթօրյակի ընթացքում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել 412 տոննա աղբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների և հասարակական կազմակերպությունների 22.000 մարդ: