211652_close_icon
views-count6329 դիտում article-date 14:14 27-05-2017

Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ հերթական շաբաթօրյակն է անցկացվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Էջմիածնում անցկացվեց հերթական շաբաթօրյակը: Վաղ առավոտից մեկնարկված սանիտարական մաքրման աշխատանքներին էին միացել կրթական, մարզական եւ մշակության օջախների աշխատակիցներն ու սաները,հասարակական կազմակերպությունները, քաղաքապետարանի աշխատակիցները եւ բազմաթիվ քաղաքացիներ: Քաղաքն ավելի մաքուր եւ բարեկարգ տեսնելու գաղափարի շուրջ համախմբվածները մաքրման աշխատանքներ են կատարել քաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում եւ արվարձաններում: Կատարվել են նաեւ հողի փխրեցման աշխատանքեր: Սանմաքրման համար քաղաքապետարանը տրամադրել էր նաեւ մեքենա-սարքավորումներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար: Շաբաթօրյակի ընթացքը վերահսկել եւ սանմաքրման աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր