211652_close_icon
views-count3333 դիտում article-date 13:02 27-05-2017

ԱԻՆ-ը մասնակցում է «Մաքուր Հայաստան» հանրապետական շաբաթօրյակին

Մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվեց հանրապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցեցին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցները: Բարեկարգման, մաքրման և ծառատնկման աշխատանքներ իրականացվեցին ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքում, մաքրվեցին նաև նախարարություն մտնող ճանապարհները: ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավված էին Երևան քաղաքի Դավիթաշեն և Հաղթանակ կամուրջների կից լանջերի տարածքներում, Տերյան փողոցի վերջնամասում և Սարալանջի փողոցում, ինչպես նաև՝ Մուրադյան-Թադևոսյան փողոցների շրջադարձի և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքներում իրականացվող մաքրման աշխատանքներում: Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին նաև ՀՀ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզային ստորաբաժանումների հարակից տարածքներում: ՀՀ Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների անձնակազմերը իրականացրեցին դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր