Իրաքյան ուժերը սկսել են Մոսուլում ԻՊ ահաբեկիչների վերջին «հանգրվանի» գրավման օպերացիան
Իրաքի զինված ուժերը սկսել են Մոսուլում «Իսլամական պետութուն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների վերջին դիրքի գրավման օպերացիան։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրաքի ԶՈՒ հրամանատարությանը։
Գործակալությունը նշում է, որ իրաքցի զինվորականները ինքնաթիռներից թերթիկներ են գցել՝ կոչ անելով տեղի բնակչությանը լքել տարածքը, սակայն փաստը մտահոգություն է առաջացրել մի քանի մարդասիրական օգնությամբ զբաղվող խմբերի մոտ։
Վերջին հանգրվանը, որտեղ գտնվում են ԻՊ գրոհայինները, գրավում է քաղաքի հին թաղամասի կենտրոնական հատվածը և Տիգրիս գետի արևմտյան ափին հարակից 3 շրջանները։
Ավելի վաղ Պենտագոնըհայտնել էր, որ Մոսուլում միջազգային կոալիցիոն ուժերի հարվածի հետևանքով շուրջ 100 մարդ էր զոհվել։