211652_close_icon

ԱՄՆ-ն առաջին անգամ կփորձարկի միջցամաքային բալիստիկ հրթիռ որսացող համակարգ

views-count2751 դիտում article-date 11:31 27-05-2017
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը մայիսի 30-ին առաջին անգամ կփորձարկեն միջցամաքային բալիստիկ հրթիռ որսացող համակարգ։ Այդ մասին հայտնել է Պենտագոնը, փոխանցում է BBC-ն։ Կայքի փոխանցմամբ՝ միջոցառումն իրականացվելու է Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրի ակտիվացման ֆոնին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները փորձարկել էր միջին հեռահարության ու միջին արագության հրթիռ որսալու համակարգ։ Համակարգը կարձակվի Կալիֆորնիա նահանգի Վանդերբերգ օդաբազայի ստորգետնյա բունկերից։ Եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա թիրախը կոչնչացվի Խաղաղ օվկիանոսի ջրերում։

Նմանատիպ նյութեր