Ռուսաստանը նորագույն միջցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Kommersant
Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է նորագույն միջցամաքային «Рубеж» բալիստիկ հրթիռը, գրում է Kommersant թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ հրթիռն արձակվել է մարտի 18-ին՝ Կապուստին Յար պոլիգոնից: Առաջիկայում այն կանցնի ՌԴ զինված ուժերի ենթակայության տակ: Այն ունակ է հարվածել մինչև 5500 կմ հեռավորոության վրա գտնվող թիրախը:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տվել:
Ռուսական հրթիռի փորձարկումը բազմաթիվ միջազգային քննադատությունների տեղիք է տվել: Ամերիկյան կողմն էլ իր հերթին հայտարարել է, որ, եթե հրթիռները գործարկվեն, ապա Ռուսաստանը կխախտի 1987 թվականին ստորագրված Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը: