Ռուսաստանը հաջողությամբ միջցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 28-ին Բարենցևո ծովում «Ալեքսանդր Նևսկի» միջուկային սուզանավից արձակվել է «Բուլավա» միջցամաքային բալլիստիկ հրթիռը:
Ռուսական ԶԼՄ-ները նույնպես հաղորդում են, որ հրթիռն արձակվել է ջրի միջից: Հրթիռի մարտագլխիկները հաւջողությամբ հասել են նախանշված թիրախին, որը գտնվում էր Կամչատկայի Կուրա պոլիգոնում:
10 մարտագլխիկներով «Բուլավա» հրթիռն ունակ է հաղթահարելու մինչև 8.000 կմ տարածություն: