211652_close_icon
views-count14538 դիտում article-date 21:35 26-05-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Մայիսի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 29-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա: [img]http://shamshyan.com/ups/images/095694900149581883356659.jpg[/img] [color=#CC0000] Երևան քաղաքում՝[/color] Մայիսի 27-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, 28-ին, 29-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0141448001495818853910208.jpg[/img]

Նմանատիպ նյութեր