Ժերար Պիկե. Ես կցանկանայի, որ Չեմպիոնների լիգան նվաճեր «Յուվենտուսը»
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի մասին, որը կայանալու է Կարդիֆում:
«Թող հաղթի ուժեղագույնը: Անձամբ ես կգերադասեի, որ հաղթեր «Յուվենտուսը», սակայն ընդգծում եմ, որ դա իմ անձնական նախապատվությունն է:
Ինչ է էլ լինի Կարդիֆում, դա չի փոխի մրցաշրջանի արդյունքները «Բարսելոնայի» համար: Այդ 12 ամիսներ արդյունքները որևէ կապ չունեն նրա հետ, թե ով կհաղթի Չեմպիոնների լիգայում», ասել է Պիկեն: